Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Դանիայի թագուհու ամուսինը վախճանվել է

Դանիայի թագուհու ամուսինը վախճանվել է
14.02.2018 | 15:42

Դանիայի թագուհի Մագրեթ 2-րդի ամուսին արքայազն Հենրիկը մահացել է 84 տարեկանում` հայտնում է թագավորական պալատի կայքը: «Նորին Թագավորական Մեծություն արքայազն Հենրիկը մահացել է երեքշաբթի՝ փետրվարի 13-ին` ժամը 23:18-ին, Ֆրեդենսբորգ դղյակում: Արքայազնի կողքին էին Նորին Մեծություն թագուհին և երկու որդիները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նա մահացել է քնած ժամանակ:

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ